|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2019 թվականի N 36-Ա |
«ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը` Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի պատերին փակցնել վահանակներ` փողոցի անվանմամբ, շենքի ու մուտքի համարով, որը ներառելու է տեղեկատվություն «ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ-ի իրականացրած գործունեության վերաբերյալ ` 1. Տալ նախնական համաձայնություն նախագիծն իրագործելու վերաբերյալ: 2. Կազմակերպել քննարկում նախագծի տեխնիկական հարցերի և գովազդի թույլտվության վերաբերյալ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|