Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Արա Սահակյանի լիազոր անձ Դավիթ Աստվածատրյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով Արա Սահակյանին պատկանող, ք․ Սևան, Սևան քաղաքի հարավային հատված, հանգստի տնակ 5-13 հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 2215178, տրված՝ 28․12․2006թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, Սևան քաղաքի հարավային հատված, հանգստի տնակ 5-13 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Հանգստի գոտու 3-րդ փողոց, 4 / 13 հանգստյան տուն հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։