Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, հիմք ընդունելով քաղ. Մարատ Մուրադխանյանի դիմումը՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Մարատ Մուրադխանյանին և Աննա Վարդանյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 118 / 1 հասցեում գտնվող 0․1362հա հողատարածքում սեփականատերերի կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Մարատ Մուրադխանյանին և Աննա Վարդանյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 118 / 1 հասցեում գտնվող 0․1362հա հողատարածքում սեփականատերերի կողմից 2020թ. ինքնակամ կառուցված 88․2քմ մակերեսով /ներքին մակերեսը՝ 76․40քմ / և 10․7քմ մակերեսով /ներքին մակերեսը՝ 8․50քմ / օժանդակ շինությունների կառուցման աշխատանքները ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023S3VHQG/՝ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1քմ շինության համար՝ 1969դրամ:
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։