Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդված դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության՝ 17․09․2009թ․ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» N1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջների՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող, 05-047-0127-0001 կադաստրային ծածկագրով, 1.12467հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության հողատարածքի այլ հողատեսք գործառնական նշանակությունը փոխել վարելահող գործառնական նշանակության։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 4-րդ կետի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: