Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1511-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2024 թվականի N 1511-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով qax. Արմենակ Խաչատրյանի լիազոր անձ Էդգար Թադևոսյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արմենակ Խաչատրյանին պատկանող, ք․ Սևան, Խորհուրդների փողոց թիվ 20 հասցեում գտնվող 350քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արմենակ Վաղինակի Խաչատրյանին /ծնված` 05.11.1959թ./ պատկանող, ք․ Սևան, Խորհուրդների փողոց թիվ 20 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 350քմ մակերեսով հողատարածքին կից՝ 300քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Արմենակ Խաչատրյանի սեփականության իրավունքը։
2. Սեփականության իրավունքով Արմենակ Խաչատրյանին պատկանող 650քմ մակերեսով հողատարածքում 1978թ․ կառուցված 22․88քմ մակերեսով նկուղի /ներքին մակերեսը՝ 17․24քմ/, 2․53քմ մակերեսով աստիճանահարթակի, 1965-1978թթ․ կառուցված 124․43քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը՝ 91․71քմ/, 1965թ․ կառուցված 39․24քմ մակերեսով ավտոտնակ-սանհանգույցի /ներքին մակերեսը՝ 32․47քմ/, 1972-1978թթ․ կառուցված 95․97քմ մակերեսով անասնաշենքերի /ներքին մակերեսը՝ 85․09քմ/, 1978թ․ կառուցված 6․23քմ մակերեսով հարթակի նկատմամբ ճանաչել Արմենակ Վաղինակի Խաչատրյանի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Սունդուկյան փողոց թիվ 27 բնակելի տուն հասցե։
3. Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Սունդուկյան փողոց թիվ 27 հասցեում գտնվող 650քմ մակերեսով հողատարածքում 2015թ․ կառուցված 30․08քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 25․67քմ/, 2002թ․ կառուցված 32․72քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ շինություններ։
4. Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Սունդուկյան փողոց թիվ 27 հասցեում գտնվող 650քմ մակերեսով հողատարածքին կից՝ 191․3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Գ․Սունդուկյան փողոց թիվ 27 / 1 հողամաս հասցե, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ 1քմ՝ 1877․5 դրամ, վճարելու պայմանով օտարել Արմենակ Վաղինակի Խաչատրյանին ։
5. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner