Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականություն իրավունքով Արթուր Վարդանյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց, 7 հողամաս հասցեում գտնվող 0․04738 հա մակերեսով անշարժ գույքի / վկայական՝ N 23122024-05-0008/ գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել՝ Սևան համայնք, ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց, 7 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: