Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից ստացված առաջարկությունը, ինչպես նաև այն, որ ներկայումս ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա և Զովաբեր բնակավայրերում գործող բուժական-մանկաբարձական կենտրոնների տարածքները գտնվում են ոչ բարվոք վիճակում`
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի վարչական շենքի /նախկին գյուղապետարան/ շենքի /հասցե` գ. Չկալովկա, 1փ., 10 շենք/ 1-ին հարկից, համաձայն հաստատված հատակագծի, 10.4քմ մակերեսով տարածքը, որպես բուժական-մանկաբարձաան կենտրոնի գործունեության տարածք` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Լճաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի օգտագործման, պահպանման, սպասարկման և վերանորոգման համար:
2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մշակույթի տան շենքի /հասցե` գ. Զովաբեր, 2-րդ փողոց, 16 շենք/ 2-րդ հարկից, համաձայն հաստատված հատակագծի, 47քմ մակերեսով տարածքը, որպես բուժական-մանկաբարձաան կենտրոնի գործունեության տարածք` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի օգտագործման, պահպանման, սպասարկման և վերանորոգման համար:
3. «Լճաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի և «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ի հետ կնքել Սևան համայնքի Չկալովկա և Զովաբեր բնակավայրերում գտնվող, ԲՄԿ-ների գործունեության համար հատկացված տարածքների անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: