Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.06.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 1․63097հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակության /ծածկագիր՝ 05-040-0240-0019/ հողատարածքը 25 տարի վարձակալության իրավունքով, 13050 դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված «ՃԱՆ ՇԻՆ» ՍՊԸ-ին /տնօրեն՝ Արմեն Ալավերդյան/՝ համաձայն մրցույթի արդյունքների:
2. «ՃԱՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: