Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Արայիկ Մովսիսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արայիկ Մովսիսյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Արայիկ Մովսիսյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 910․0քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Արայիկ Մովսիսյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում Արայիկ Գրիշայի Մովսիսյանին / ծնված` 03.08.1971թ./ անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 852․7քմ մակերեսով հողատարածքում 1960թ․ կառուցված 116․28քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը՝ 73.1քմ/, 120․64քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 85․7քմ/, 123․2քմ մակերեսով անասնաշենք-ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 90․3քմ/, 68․8քմ մակերեսով կիսանկուղ-խոհանոցը /ներքին մակերեսը՝ 53․9քմ/, 59․17քմ մակերեսով խոհանոցը /ներքին մակերեսը՝ 49․7քմ/, 11․8քմ մակերեսով հարթակը ճանաչել Արայիկ Մովսիսյանին սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 13-րդ փողոց թիվ 6 / 2 բնակելի տուն հասցե:
2. Արայիկ Մովսիսյանին պատկանող Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 13-րդ փողոց թիվ 6 / 2 հասցեում գտնվող 852.7քմ մակերեսով հողատարածքում 2024թ․կառուցված 13․7քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 12․7քմ/, 2023թ․ կառուցված 54․2քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 48․4քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։