Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի` 26․02․2025թ․ N 2/փ-66 եզրակացության՝ որոշում եմ․
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Ծաղկունք հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակության հողատարածքի /վկայական՝ 15052024-05-0084/ նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ էներգետիկ հողերի ։
2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Ծաղկունք հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել Սևան համայնք, գ. Ծաղկունք թիվ 6 հողամաս հասցե։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։
4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 4-րդ կետի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից։