Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1-ին հոդվածի 3-րդ կետով, 54.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 69-րդ հոդվածի 2-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունները`
1. Հաստատել «Սևան համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու` 2013թ. նոյեմբերի 11-ի N 51-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: