Այսօր: Երկուշաբթի, 1 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1439-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2024 թվականի N 1439-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 22․12․2009թ․ N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և քաղ. Նիկիտա Սիմոնյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նիկիտա Սիմոնյանին պատկանող 750քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղական համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու և հասցե տրամադրելու մասին, որոշում եմ. 

1. Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության 750քմ մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Ծովագյուղ գյուղական համայնքի / բնակավայրի / պարզեցված գլխավոր հատակագծին` բնակավայրի՝ նպատակային նշանակության, բնակելի՝ գործառնական նշանակության հողատարածքի՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 7-րդ փողոց թիվ 9 / 1 բնակելի տուն հասցե։
2. Նիկիտա Սիմոնյանին՝ Սևան համայնքի բյուջեի 900165101255 հաշվհամարին վճարել հողամասերի կադաստրային արժեքի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 310725 դրամ:
3 Օրինական ճանաչել Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 7-րդ փողոց թիվ 9 / 1 հասցեում գտնվող հողատարածքում կառուցված 207․63քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունները՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացնելով յուրաքանչյուր 1քմ համար՝ 874դրամ։
4 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
5 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner