Այսօր: Երկուշաբթի, 24 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1307-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2024 թվականի N 1307-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Լիլիթ Վարդանյանի դիմումը`ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Լիլիթ Վարդանյանին պատկանող, Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 22․04․1991թ․ N 7 նիստի որոշմամբ՝ Լիլիթ Վարդանյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 1400քմ մակերեսով հաղատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 22․04․1991թ․ N 7 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Լիլիթ Ալբերտի Վարդանյանին /ծնված`24.01․1972թ./, սեփականաշնորհված և իր կողմից փաստացի օգտագործվող 1360քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Լիլիթ Վարդանյանի սեփականության իրավունքը։
2. Լիլիթ Վարդանյանին պատկանող 1360քմ մակերեսով հողատարածքում 1955-1960թթ․ կառուցված 173․875 քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 125․76քմ/, 86․90քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 71․28քմ/, 3․51քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը՝ 2․45քմ/, 17․36քմ մակերեսով ծածկարանը ճանաչել Լիլիթ Ալբերտի Վարդանյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Վարսեր, 1-ին փողոց 10-րդ նրբանցք թիվ 9 բնակելի տուն հասցե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner