Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականության իրավունքով քաղ. Միրզա Հակոբյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ազատության փողոց թիվ 53 հասցեում գտնվող 0.11000հա մակերեսով հողամասի / վկայական՝ N 02062015-05-0035/ գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները, ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությունը» բառերի փոխարեն կարդալ «ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք–1 միգրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտեվորման հատակագիծը՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ազատության փողոց թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքերի գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։