Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1514-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2024 թվականի N 1514-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության`18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով քաղ. Սամվել Սարգսյանի լիազոր անձ Վլադիմիր Սարգսյանի դիմումը՝ իր կողմից՝ ք․ Սևան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 10 շենքի հարևանությամբ ինքնակամ կառուցված 76․33քմ մակերեսով բնակելի տունը, 51․32քմ մակերեսով նկուղը, 60․73քմ մակերեսով ավտոտնակը, 23․50քմ մակերեսով խորդանոցը, 0․84քմ մակերեսով աստիճանահարթակն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունները կառուցված են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որոնց նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ․ 

1. Սամվել Վոլոդյայի Սարգսյանի կողմից՝ ք․ Սևան, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 10 շենքի հարևանությամբ ինքնակամ կառուցված 76․33քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը 57․93քմ/, 51․32քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 35․88քմ/, 60․73քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 54․23քմ/, 23․50քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 18․09քմ/,0․84քմ մակերեսով ասիճանահարթակը և զբաղեցրած 661․6քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման:
2. Սամվել Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 76․33քմ մակերեսով բնակելի տունը, 51․32քմ մակերեսով նկուղը, 60․73քմ մակերեսով ավտոտնակը, 23․50քմ մակերեսով խորդանոցը, 0․84քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023UGP693/, տրամադրել Սևան համայնք, ք․Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 41 բնակելի տուն հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերի ամբողջ գումարը քաղաքացու կողմից Սևան համայնքի բյուջե վերականգնելուց հետո:
5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner