Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/06/2021
Սեւանցի մարզիկները մրցանակներ են շահել միջազգային մրցաշարում

Սեւան քաղաքի Ն․ Դագարյանի անվան մարզադպրոցի պատանի մարզիկները մրցանակներով են տուն վերադարձել Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայացած քինգ բոքսինգի միջազգային մրցաշարից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մարզիկները:
«Այս ներկայացուցչական մրցաշարին Սեւանը գործուղել էր 3 մարզիկի, որոնք աչքի ընկան ֆիզիկական եւ կամային լավագույն հատկանիշներով` գրավելով մրցանակային տեղեր: 28 կգ․ քաշային կարգում 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Հովսեփ Ղարիբյանը /10տարեկան/: 48 կգ․ քաշային կարգում 1-ին մրցանակակիր դարձավ նաեւ Արման Կիրակոսյանը /12 տարեկան/: 36 կգ․ քաշային կարգում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռազմիկ Շուշանյանը /12 տարեկան/: 12-ամյա Ռազմիկ Շուշանյանը մայիս ամսին մասնակցել է նաեւ Հայաստանի առաջնությանը:
Մենամարտելով աշխարհի չեմպիոնի հետ` Ռազմիկն այդ առաջնությունում էլ գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը:
Քինգ բոքսինգ մարզձեւը Սեւանում վայելում է մասսայականություն շնորհիվ մարզիչ Էդգար Ղարիբյանի ղեկավարությամբ գործող խմբակի: Մարզադպրոցի սաների հաջողություններն ակնառու են, որոնք մեծ անուն ու պատիվ են բերում մեր մարզադպրոցին»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/1055006.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner