Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2022 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ԾԱԾԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ ավտոտնակը, տնտեսական շինությունը, ծածկը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Վաղինակ Գևորգյանի դիմումը` ք․ Սևան Խաղաղության փողոց թիվ 25/64 հասցեում գտնվող 51․64քմ մակերեսով ավտոտնակը, 58․09քմ մակերեսով տնտեսական շինությունը, 6․63քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 58․09քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.

1. Ք․ Սևան Խաղաղության փողոց թիվ 25/64 հասցեում գտնվող Սևան համայնքի ղեկավարի` 17.02.2022թ-ի թիվ 93-Ա և 25․03․2022թ-ի թիվ 214-Ա որոշումների օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 03052022-05-0026 պետական գրանցում ստացած 51․64քմ մակերեսով ավտոտնակը, 58․09քմ մակերեսով տնտեսական շինությունը, 6․63քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 58․09քմ մակերեսով հողատարածքը /ավտոտնակ՝ 51․64x1673=86393,72 դրամ, /տնտեսականշինություն՝58․09x3346=194369․14դրամ/, /ծածկ՝6․63x3346=22183․98դրամ/ հողատարածքը`58․09x2887․5=167734․875դրամ/, /ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Սևան Խաղաղության փողոց թիվ 25/64 բնակարանի բնակիչ Վաղինակ Գևորգյանին: 2. Քաղ. Վաղինակ Գևորգյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Վաղինակ Գևորգյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ea077bfb-9fd6-4cd2-a2c6-2bc35eb864e3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner