Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 24-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 24-Ն


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2014Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Համայնքի 2014թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվելէ 76.3%-ով, 286.2 մլն դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 218.3 մլն. դրամ: Նախորդ` 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվելէ 5.6 %-ով կամ ավել եկամուտները կազմե լեն 11.6մլն. դրամ: 2014թ. 1-ին կիսամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 22.5 %-ով / պլան 231.4մլն. դրամ, փաստացի 214.0 մլն. դրամ /: 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, 2014թ. առաջին կիսամյակում վարչական բյուջեում ավել եկամուտները կազմել են 19.1 մլն դրամ : Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 74.4 %-ով: Նախորդ` 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ սեփական եկամուտները ավելացել են 0.8%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 0.4 մլն դրամի չափով: 2014թ. 1-ին կիսամյակի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 7.8-ով /պլան` 54.8 մլն. դրամ, փաստացի` 4.3 մլն դրամ/, 2013թ. nույն ժամանակահատվածի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են 7.5 մլն դրամ կամ 63.6%-ով : Սեփական եկամուտների թերակատարման հիմնական պատճառներից մեկը «Սևան» Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից համայնքի բյուջեին հողի վարձավճարների գծով թերակատարումն է շուրջ 15.5 մլն դրամի չափով : Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել են համայնքի 2014թ. 1-ին կիսամյակի բյուջետային ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել էեն 55.3 %-ով: 389.7 մլն դրամ ծախսերի դիմաց կատարվել է 215.4 մլն դրամի ծախս կամ թերակատարումը կազմել է 174.3 մլն. դրամ: Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջինը 52-68% : Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 75.1%-ով . թերակատարումը կազմել է 69.7 մլն. դրամ, այդ թվում` 13.0 մլն. դրամ` վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսերի մասով, 14.3 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 42.3 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր : 2013թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ 2014թ. նույն ժամանակահատվածի վարչական բյուջեի ծախսեր ավել են կատարվել 8.3%-ով: Համայնքի բյուջեի` 2014թ. 1-ին կիսամյակի ֆոնդային մասի ծախսերը կատարվել են 30.5%-ով. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսեր են կատարվել 19.5 մլն դրամի չափով, կամ 61.0% : Ֆոնդային բյուջեից հատկացվել է 38.5 մլն դրամ փոսային հիմնանորոգման ծախսերի համար, որը ամբողջությամբ 2013թ. պարտքի վճարմանն է ուղղվել: Վճարվել է 7.3մլն դրամ փողոցային լուսավորության ցանցի համար, որը նախորդ տարվա պարտքն էր : Կատարվել են նաև այլ ծախսեր : Ընդհանուր պարտը առ 01.01.2014թ. կազմել է 127.5 մլն. դրամ : 2013թ. գոյացած պարտքից մարվել է 43.1 մլն դրամ : Մնացել է մարելու 2013թ. պարտքից 40.7 մլն. դրամ/այդ թվում ` 35.8 մլն դրամ` կուտակված 2012թ. /: 2014թ. 1-ին կիսամյակում նոր պարտքեր չեն գոյացել :

Ընդունել ի գիտություն համայնքի 2014թ. առաջին կիսամյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը / հավելվածները կցվում են /:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ
ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner