Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության՝ 08.04.2021թվականի N515-Ն որոշումը՝ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ/՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները /նոր խմբագրությամբ/՝ 1.1 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ 1.2 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ 1.3 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ 1.4 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ 1.5 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարինի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ 2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին` հաստատված կանոնադրությունները ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Սևանի սպասարկման գրասենյակ՝ գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |