Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 46.2 կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Խանզադյանի դիմումը` կառուցապատման աշխատանքներ կատարելու համար համապատասխան հողատարածք տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Կառուցապատման աշխատանքներ կատարելու համար «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին տրամադրել` ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 33 / 67 հասցեում գտնվող 6․0քմ մակերեսով հողատարածքը` տաղավարի տեղադրման համար, մինչև 31․12․2028թ․ ժամկետով կառուցապատման իրավունքով և 1քմ-ի համար տարեկան 300 դրամ կառուցապատման վճարով: 2. Զգուշացնել «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին հատկացված տարածքում կառուցապատման աշխատանքները սկսել միայն համապատասխան փաստաթղթերի փաթեթը Սևանի համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի կառուցապատման իրավունքը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Խանզադյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: