Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2008Թ. ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի 2008թ. բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 

Համայնքի 2008թ. բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 91.3%-ով, 528.9 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 482.9 մլն. դրամ: Նախորդ ` 2007թ. համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 19.5%-ով կամ ավել եկամուտները կազմել են   79.0մլն. դրամ:

2008թ. բյուջեի վարչական մասը կատարվել է 90.9%-ով / պլան 301.9 մլն. դրամ, փաստացի 274.4 մլն. դրամ /: 2007թ. համեմատությամբ բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 49.9 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2007թ. համեմատությամբ ավելացել են 22.2%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  80.3%-ով / պլան 131.7 մլն. դրամ, փաստացի 105.8մլն. դրամ /: Նախորդ` 2007թ. համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 31.7%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 25.5մլն. դրամի չափովՀամայնքի ֆոնդային բյուջեն կատարվել է  94.5 % -ով / ճշտված պլան 227.0 մլն. դրամ, փաստացի 215.3 մլն. դրամ / Նախորդ 2007թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 64.6 մլն. դրամով կամ 42.8 %-ով:

            Համայնքի 2008թ. բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2007թ. նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

 

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Եկամուտների կատարման մակարդակից ելնելովհամապատասխանաբար կատարվել են համայնքի 2008թ. բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 89.1%-ով: 601.4 մլն.դրամ ծախսերի դիմաց  կատարվել  է  535.9 մլնդրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  65.5մլն. դրամ:

Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի բյուջեի ծախսերը կատարվել են  հետևյալ չափերովԿրթության ծախսերը` 98.8%, մշակույթի ծախսերը 95.6%` թույլ  չտալով պարտքերի կուտակում: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 90.7%-ով ( 305.3մլնդրամ պլան, 276.9 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 28.4մլն. դրամ: Վարչական  բյուջեի 54.2 %-ը կամ 149.9 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 64.5մլն. դրամընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (23.3%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 44.0 մլն. դրամ կամ վարչական մասի 15.9%-ը:

 2007թ. համեմատությամբ 2008թ. վարչական բյուջեի ծախսերը գերազանցվել են 60.5  մլն. դրամով  կամ 12.4%-ով:

2008թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասը կատարվել է 87.5 %-ով / 296.1 մլն. դրամ պլան, 259.1մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2007թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 130.2 մլն. դրամի չափով, կամ նախորդ տարիներին գերազանցվել է 2.0 անգամ:

Համայնքի բյուջեի 2008թ. ծախսերը և համեմատականը 2007թ. նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում:

Համայնքի 2008թ. բյուջեից վճարվել է 133.9 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային նորոգում, 47.0 մլն. դրամի չափով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ա/թ ՙԲողբոջ՚, ՙԶարթոնք՚ՙՀեքիաթ՚ մսուր-մանկապարտեզների, ՙԵրաժշտական դպրոց՚, ՙՄանկապատանեկան մարզադպրոց՚ ՀՈԱԿ-ի շենքերի, Գագարինի ակումբի շենքի հիմնանորոգման համար ներդրում`ընդհանուր` 24. 2 մլն. դրամ : Կառուցվել է 8.5 մլն. դրամի մանկական խաղահրապարակներ, վերանորոգվել են մի շարք փողոցների դիտահորեր և կատարվել են բազմաթիվ աշխատանքներ:

ՊԱՐՏՔԵՐ

Առ 01.01.08թ. դրությամբ բյուջետային պարտքերը կազմել են  1.0 մլն դրամ:

Բյուջետային գործառնություններից դուրս պարտքերը առ 01.01.08թ. դրությամբ կազմում էին 6.7 մլն դրամ: 2008թ. ընթացքում մարվել է 1.0 մլն. դրամ բյուջետային, 6.7 մլն. դրամարտաբյուջետային  պարտքեր: Այդ թվում վերականգնված է ՙՀայգազարդ՚ ՓԲԸ նախկին տարիների պարտքը 6.7 մլն. դրամի չափով ամբողջությամբ մարվել է: Առկա պարտքերի, մարման և մնացորդների վերաբերյալ ցուցանիշները բերված են N3 աղյուսակում:

2008թ. ֆինանսատնտեսագիտական բաժնի աուդիտորական խմբի կողմից 11 ՀՈԱԿ կատարվել է ներքին աուդիտ 2007թ. հաշվետվությունների հիման վրա, կազմված համապատասխան հաշվետվությունները և եզրակացությունները, գործող կարգի համաձայն, ուղղարկված են ՀՀ Ֆինանսների  նախարարություն:

Հիմք ընդունելով ՙՏԻՄ՚ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3 կետի, 69 հոդվածի, ՙԲյուջետային համակարգի մասին՚ ՀՀ օրենքի 35 հոդվածի 2,3 կետերի պահանջները

 

Հաստատել համայնքի 2008թ. բյուջեի կատարման հաշվետվությունը;

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner