Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված տեղեկատվությունը, «ՀՀ ՍԱՏՄ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 05.12.2023թ. թիվ 764 և 22.12.2023թ. տրված թիվ 826 անասնաբուժական փորձարկման արձանագրությունները, հիմք ընդունելով Դդմաշեն բնակավայրի բնակիչ Վարուժան Գագիկի Փանոսյանի դիմումը՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի բնակիչ Վարուժան Փանոսյանին, որպես վնասի փոխհատուցում, հատկացնել 100.000 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |