Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 13-րդ հոդվածով` 1. Հաստատել Սևան համայնքի աղբահանության աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն հավելված N1-ի: 2. Հաստատել Սևան համայնքի աղբահանության աշխատանքների իրականացման նվազագույն ժամանակացույցը՝ համաձայն հավելված N2-ի: 3. Հաստատել Սևան համայնքում աղբարկղերի տեղադրման վայրերը և քանակը համաձայն հավելված N3-ի: 4. Հաստատել Սևան համայնքի սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված N4-ի: 5. Հաստատել Սևան համայնքի գյուղական բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման, աղբամանների տեղադրման քանակը, վայրերը, նվազագույն ժամանակացույցը` հավելված N 5-ի: 6. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |