Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 56
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 56


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով, որ Սևան համայնքի և Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետությունից Սևան համայնքին նվիրաբերվել է 2 ավտոբուս, ինչպես նաև նկատի ունենալով, որ Սևան համայնքից մեծ թվով ուսանողներ են մեկնում ք. Երևան ուսումնառության նպատակով՝ 

1. Սևան համայնքի ուսանողների՝ Սևան-Երևան-Սևան երթուղով տեղափոխումը կազմակերպել 2021թվականի սեպտեմբերի 15-ից՝ նվիրաբերված երկու ավտոբուսների գործարկման միջոցով:
2. Ստեղծել հանձնաժողով՝ ներգրավվելով համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին և համայնքի ավագանու անդամներին՝ սահմանելով հետևյալ գործառույթները՝ ուսանողական ավտոբուսների երթուղուց օգտվող ուսանողների ընտրության չափորոշիչների ընտրություն, ավտոբուսների չվացուցակի, երկկողմանի ուղեվարձի գումարի և վճարման կարգի հաստատում, ավտոբուսների մեկնման /Սևան/ և վերադարձի /Երևան/ կայանման տեղերի որոշում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner