Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 34
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 34


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2015Թ. ԲՅՈՒՋԵԻ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համայնքի 2015թ. 9 ամիսների բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով` ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Համայնքի 2015թ. 9 ամսում համայնքի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 91.3%-ով, 396.3 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 361.9մլն. դրամ: Նախորդ` 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 6.8%-ով կամ ավել եկամուտները կազմել են 23.1 մլն. դրամ: 2015թ. բյուջեի 9 ամսվա վարչական մասը կատարվել է 98.8%-ով / պլան 359.3մլն. դրամ, փաստացի 355.1մլն. դրամ /:2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 25.5մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2015թ. համեմատությամբ ավելացել են 7.7%-ով: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 80.9%-ով / պլան 90.0 մլն. դրամ, փաստացի 72.8 մլն. դրամ /: Նախորդ` 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները պակասել են 3.2%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը թերակատարվել է 4.2 մլն. դրամի չափով: 2015թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեն կատարվել է 18.4%-ով / պլան 37.0 մլն. դրամ, փաստացի 6.8 մլն. դրամ /, 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են 2.4 մլն. դրամ կամ 26.3 %-ով: Վարչական բյուջեի թերակատարումը կապված է գույքահարկի, հողի հարկի, պետական տուրքերի, հողի վարձավճարի պլանների թերակատարման իսկ ֆոնդային բյուջեի թերակատարումը կապված է հողերի գծով օտարումների բացակայության հետ: Համայնքի 2015թ. 9 ամսվա բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է ոիվ 1 հավելվածում: ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2015թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 85.7%-ով: 412.5 մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 353.7 մլն. դրամի ծախս կամ թերակատարումը կազմել է 58.8 մլն. դրամ / 14.3% /: Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել է 88.4%-ով / 395.5 մլն. դրամ պլան, 349.7 մլն. դրամ փաստացի ծախս /, թերակատարումը կազմել է 48.8 մլն. դրամ, այդ թվում 1.9 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 29.9 մլն. դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 5.7 մլն. դրամ` շրջակա միջավայրի պաշտպանություն, 7.5 մլն. դրամ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ և այլն: 2014թ. 9 ամսվա համեմատությամբ 2015թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել 22.7 մլն. դրամ կամ 7.0 %-ի չափով: 2014թ. 9 ամսվա համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 74.9%-ով / 81.5 մլն. դրամ պլան, 61.0 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2014թ. 9 ամսվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 2.9 մլն. դրամ: Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 57.0 մլն. դրամի չափով ուղղվել է ֆոնդային բյուջե` կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Համայնքի բյուջեի 2015թ. 9 ամսվա ծախսերը և համեմատականը 2014թ. 9 ամսվա նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: Համայնքի 2015թ. 9 ամսվա բյուջեից վճարվել է 17.0 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային նորոգում, 3.0 մլն. դրամի չափով մարզադպրոցի շենքի հիմնանորոգման ծախսեր և այլն: ՊԱՐՏՔԵՐ Համայնքի 01.01.2015թ. դրությամբ բյուջեի պարտքերը կազմում էին 97.2 մլն. դրամ: 01.10.2015թ. դրությամբ այն կազմում է 40.6 մլն. դրամ: Ընդհանուր առմամբ մարվել է 56.6 մլն. դրամ, այդ թվում` - 32.7 մլն. դրամ` փոսային հիմնանորոգման - 16.8 մլն. դրամ` ՀՈԱԿ-ի աշխատավարձի - 3.3 մլն. դրամ` նախագծի մշակման - 3.8 մլն. դրամ` այլ կարգի պարտքեր:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով`

Ընդունել ի գիտություն համայնքի 2015թ. բյուջեի 9 ամիսների կատարման մասին հաղորդագրությունը:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner