Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սևան համայքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 8 / 2-2 հասցեում գտնվող, 923.42քմ մակերեսով անշարժ գույքը /նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզ/ և 0.4158 հա մակերեսով հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել փաստացի օգտագործողին՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |