Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 33


Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

«ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 2 «ԶԱՐԹՈՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՅՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման / ՍՆՏԶ / ծրագրին մասնակցելու համար հրավիրված համայնքային ընդհանուր ժողովի ընթացքում ընտրված առաջնահերթ խնդիրը`

1. Ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային հիմնադրամին` համայնքի` «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման առաջնահերթ խնդրով:

2. Հայտի հաստատման դեպքում կատարել 7% ներդրում` ՍՆՏԶ ծրագրի պահանջներին համապատասխան:

3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:

4. Քաղաքապետարանի կողմից պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել հայտ` ծրագրին մասնակցելու վերաբերյալ:

5. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner