Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 սեպտեմբերի 2022 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Կառավարության 29․12․2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ջանիկ Հովհաննիսյանի դիմումը` Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի 3-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 26․05․1991թ․ թիվ 14 նիստի որոշմամբ սեփականաշնորհված բնակելի նշանակության 0․13712հա մակերեսով հողատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին՝ Որոշում եմ

Զովաբեր համայնքի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 26․05․1991թ․ թիվ 14 նիստի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի 3-րդ փողոցի թիվ 27 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0․13712հա մակերեսով հողատարածքը ճանաչել Ջանիկ Ռաֆիկի Հովհաննիսյանի /ծնված 18․08․1968թ․/ սեփական գույքը։ 2. Համայնք Զովաբեր 3-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող 0․13712հա մակերեսով հողատարածքում 1990թ.-ին կառուցված 134․69քմ մակերեսով բնակելի տունը / ներքին մակերես` 103․57քմ/, 1990թ.-ին կառուցված 24․82քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես 16․14քմ/, 2000թ.-ին կառուցված 27․23քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը 24․61քմ/, 1990թ.-ին կառուցված 9․79քմ մակերեսով ծածկը, 1990թ-ին կառուցված 1․40քմ մակերեսով աստիճանները որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Ջանիկ Ռաֆիկի Հովհաննիսյանի սեփական գույքը, տրամադրելով Սևան համայնք գ․ Զովաբեր 3-րդ փողոց թիվ 27 բնակելի տուն հասցե։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է Ջանիկ Ռաֆիկի Հովհաննիսյանի սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6b3f04f7-1c6d-4336-8c42-d554c5d6f87f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner