Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 48
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 48


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«ՆԱՎԻԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ԿՈՂՄԻՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ 5ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 28.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2024թվականի ապրիլի 12-ին Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում տեղի է ունեցել «ՆԱՎԻԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից բնակավայրում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություն և տեսանյութ, 

1. «ՆԱՎԻԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի /5 ՄՎտ հզորությամբ/՝ կառուցման իրականացման համար տալ նախնական համաձայնություն՝ հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, ընկերության կողմից նախատեսվող գործունեության կարևորությունը և անհրաժեշտությունը, բնակավայրի համար սոցիալ-տնտեսական բաղադրիչի առկայությունը, ներկայացված հիմնավորումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner