Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենդրությամբ, մասնավորապես` ՀՀ ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի 16 հոդ. 22 կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով ու համայնքի կարգավիճակը և լիազորությունները սահմանող այլ իրավական ակտերով` 1. Հաստատել համայնքի ղեկավարի կողմից 21.04.2009թ. կնքված ՙՀայաստանի համայնքների միություն՚ իրավաբանական անձանց միության հիմնադիր պայմանագիրը: 2. Հավանություն տալ սկզբնական գույք 10000 / տաս հազար / ՀՀ դրամ գումարը Միությանն ի սեփականություն փոխանցելուն: |