Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18.12.2006թ. ԹԻՎ 8, 06.09.2007թ. ԹԻՎ 5, 04.12.2007թ. ԹԻՎ 7 ՆԻՍՏԵՐԻ` ՙՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ՚ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 Սևան համայնքի ավագանու 18.12.2006թ. թիվ 8, 06.09.2007թ. թիվ 5, 04.12.2007թ. թիվ 7 նիստերի` ՙՍևան համայնքի մի շարք քաղաքացիների գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին՚ որոշումներով Սևան համայնքի մի շարք քաղաքացիների և ՙՍևան հիվանդանոց՚ ՊՓԲԸ-ի գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել ՀՀ ՙԳույքահարկի մասին՚ օրենքի 15-րդ հոդվածի կարգի համաձայն, սակայն նշված որոշումներով խախտվել է օրենքով սահմանված 10%-ի սահմանափակումը և, փաստորեն , զիջումները գերազանցվել են 4.3մլն. դրամի չափով, որն արձանագրվել է ՀՀ վերահսկիչ պալատի ստուգող հանձնախմբի կողմից:
 Ղեկավարվելով ՀՀ ՙԻրավական ակտերի մասին՚ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և ՀՀ ՙՏԻՄ՚ օրենքի 16-րդ հոդվածով` կատարվածը շտկելու նպատակով`

1. Ընդունման պահից անվավեր ճանաչել Սևան համայնքի ավագանու 18.12.2006թ. թիվ 8, 06.09.2007թ. թիվ 5, 04.12.2007թ. թիվ 7 նիստերի` ՙՍևան համայնքի մի շարք քաղաքացիների գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին՚ հարցի կապակցությամբ ընդունված որոշումները ներքոհիշյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ գույքահարկի գծով արտոնություն սահմանելու զիջումների մասով`
ՙՍևանի հիվանդանոց՚ ՊՓԲԸ - 2.500.000 դրամ + 1.226.185 դրամ
Քոչարյան Տիգրան              -      79.685 դրամ
Պետրոսյան Աշիկ               -      38.082 դրամ
Գասպարյան Ալենիկ           -      50.000 դրամ
Հայրումյան Սևան               -      43.466 դրամ
Մկրտչյան Անուշ                -      49.110 դրամ
Գեորգի Հակոբյան               -      30.000 դրամ
Վարդանյան Ռոբերտ           -      20.000 դրամ
Ղուկասյան Բարեղամ           -      77.572 դրամ
Քոչարյան Սամվել               -      50.000 դրամ
Կարապետյան Վարդգես       -      25.414 դրամ
Ավագյան Յուրի                   -      17.000 դրամ
Հարությունյան Լյուբա           -      28.036 դրամ
Հարությունյան Գագիկ            -      13.415 դրամ
Աբրահամյան Ռուբեն             -      21.498 դրամ

2. Միջոցներ ձեռնարկել զիջված գումարները վերը նշված անձանցից համայնքի բյուջե վերականգնելու ուղղությամբ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner