Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 դեկտեմբերի 2022 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 10.03.2022թ. N26-Ա, 27-Ն որոշումներով և հիմք ընդունելով 15.11.2022թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.

1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Լճաշեն, 18-րդ փողոց 14 հասցեում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակելի նշանակության շինություն կառուցելու համար նախատեսված 1250․8քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1քմ՝ 812․10 դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված, ք․ Սևան, Խաղաղության փողոց, թիվ 8/33 բնակարանի բնակիչ Վահրամ Ռուբենի Մելիքյանին: 2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր: 3. Զգուշացնել Վահրամ Ռուբենի Մելիքյանին` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո: 4. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner