Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 49
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 49


Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՆՐԲԱՆՑՔԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սևանի պատվավոր քաղաքացի Ռուբեն Արտուշի Ղուկասյանի զգալի ավանդը քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման և քաղաքաշինության բնագավառներում, աշխատանքային բեղմնավոր և նշանակալի կենսագրությունը, բացառիկ վաստակը, համայնքային կյանքում ունեցած մեծ դերակատարումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 15 և 16-րդ հոդվածի 21 կետերով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II բաժնի 8-րդ մասով`

1. Ք. Սևան, Նաիրյան 1-ին նրբանցքը / Սևանի պետական քոլեջից հարավ / վերանվանել Ռուբեն Արտուշի Ղուկասյանի անվամբ:

2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:

3. Սույն որոշումը ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner