Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 27


Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԵՏ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի` 03.10.2013թ. N 01/16/5451 հանձնարարականը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի գրությունը` Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողատարածքը պետությանը հետ նվիրելու առաջարկությունը և հաշվի առնելով լիցենզավորված կազմակերպության կողմից ներկայացված չափագրման արդյունքները` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով`

1. «Սևանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող, շենքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 0.37հա հողատարածքից 0.2755 հա հողատարածքը հետ նվիրել պետությանը, իսկ մնացած 0.0945 հա հողամասը թողնել որպես համայնքային սեփականություն՝ ՀՀ կառավարության, համայնքային և դոնոր կազմակերպության ֆինանսական ներդրումների միջոցներով կառուցված քաղաքային բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի համար, որը անհատույց օգտագործվում է նաև Սևանի պետական քոլեջի կողմից:

2. Գիշերօթիկ դպրոցի արևելյան մասի՝ պետական սեփականություն հանդիսացող, սպասարկման համար նախատեսված 0.7815հա հողատարածքից 0.6755հա հողատարածքը հետ նվիրել պետությանը, իսկ 0.1060հա հողատարածքը թողնել որպես համայնքային սեփականություն:

3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու` 11.11.2013թ. թիվ 48-Ա որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ
ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner