Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 6


Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2014Թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2014թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 83.0%-ով, 563923.3 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 467977.4 մլն. դրամ, թերակատարումը կազմել է ընդհանուր 95.9 մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով` 7.8 մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով` 88.1 մլն. դրամ: Նախորդ` 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 4.9%-ով, կամ ավել եկամուտները կազմել են 22.2 մլն. դրամ: 2014թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 98.3 %-ով / պլան` 465.3 մլն. դրամ, փաստացի` 457.5 մլն. դրամ /: 2013թ. համեմատությամբ բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 30.5 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2013թ. համեմատությամբ ավելացել են 7.1 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 93.7 %-ով / պլան` 123.1 մլն. դրամ, փաստացի` 115.4 մլն. դրամ /: Նախորդ` 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 5.9 %-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 6.4 մլն. դրամի չափով: Վարչական բյուջեի եկամտատեսակների գծով գերակատարվել են փոխադրամիջոցների գույքահարկը / 104.7% /, նոտարական գծով տուրքերը / 101.0 % /, համայնքի սեփականություն հանդիսացող հողերի / 111.5 % /, գույքի / 151.0 % / վարձավճարները և այլն: Մնացած բոլոր եկամտատեսակների / հողի հարկ, շինությունների գույքահարկ, տեղական տուրքերի / գծով առկա է թերակատարում: Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 10.6%-ով / ճշտված պլան` 98.6 մլն. դրամ, փաստացի` 10.6 մլն. դրամ /: Նախորդ 2013թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի փաստացի եկամուտները պակաս են 8.2 մլն. դրամով կամ 44.0 %-ով:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2014թ. տարեկան բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 82.6%-ով: 564.7 մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 467.9 մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 96.8 մլն. դրամ: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 98.1%-ով (պլան` 465.7մլն. դրամ, փաստացի ծախս` 456.9 մլն. դրամ), թերակատարումը կազմել է 8.8 մլն. դրամ: Վարչական բյուջեի փաստացի ծախսերի 44.6%-ը կամ 203.7 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 94.5 մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (20.7%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 76.8 մլն. դրամ կամ վարչական մասի 16.8 % -ը: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2014թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. կրթության ծախսերը` 99.4% , մշակույթի ծախսերը` 93.5%: 2013թ. տարեկան համեմատությամբ 2014թ. վարչական բյուջեի ծախսերը ավել են կաարվել 29.7 մլն. դրամ կամ 6.9 %-ի չափով: 2014թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 47.6%-ով / պլան` 170.1 մլն. դրամ, փաստացի ծախս` 81.0 մլն. դրամ /, նախորդ 2013թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 9.3մլն. դրամի չափով, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը ավելացել են 12.9 % -ով: Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը 81.0 մլն. դրամի չափով ապահովվել է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 70.0 մլն. դրամի չափով ֆոնդային բյուջե հատկացման հաշվին : Համայնքի 2014թ. ֆոնդային բյուջեից վճարվել է 58.5 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային հիմնանորոգման համար` կուտակելով 68.4 մլն. դրամի չափով նոր պարտք: 10.9 մլն. դրամի չափով կատարվել է փողոցային լուսավորության ցանցի կառուցման ծախսերի պարտքի մարում: Կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, իրականացվել են նաև այլ ծրագրեր: Քաղաքային զբոսայգու կառուցման գծով բյուջետային, արտաբյուջետային, պետական բյուջեից և ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության միջոցներով իրականացվել է շուրջ 39.2 մլն. դրամի աշխատանք: Ներկայումս իրականացվել է աշխատանքների 90.0%-ը: Բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցման աշխատանքների ավարտին մնացել է մեկ բաղադրիչ` նստարանների տեղադրումը: ՊԱՐՏՔԵՐ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ բյուջետային պարտքերը կազմել են 127.5 մլն. դրամ: Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկան: 2014թ. ընթացքում մարվել է 73.6 մլն. դրամ պարտք, այդ թվում` 42.5 մլն. դրամի չափով փողոցային հիմնանորոգման, 15.0 մլն դրամի չափով` ՀՈԱԿ-ների աշխատավարձի պարտք, 9.4մլն. դրամ փողոցային լուսավորության կառուցման, 6.7մլն. դրամ այլ պարտքեր: 2014թ. ընթացքում կուտակվել է 48.9 մլն. դրամ նոր պարտք, այդ թվում` - 39.4 մլն. դրամ փողոցների փոսային հիմնանորոգում, - 7.1 մլն. դրամ նախագծային և տեխնիկական հսկողության ծախսեր, - 2.4մլն. դրամ ընթացիկ պարտքեր: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմում են 97.2 մլն. դրամ: Համայնքի եկամուտների կենսունակ աղբյուրը իրավաբանական և ֆիզիկական անձանց հողի, գույքահարկի հարկման գործընթացից գոյացող գումարներն են: Այս ոլորտը կարիք ունի անընդհատ վերանայման` հարկման բազայում անհրաժեշտ փոփոխությունների ներառմամբ համայնքում գործող ստորաբաժանումների հետ մշտական աշխատանքի միջոցով: Անցած տարի այդ ուղղությամբ բավականին աշխատանք կատարվեց. քաղաքապետարանում իրականացված կառուցվածքային փոփոխությունը` երկու բաժինների` ֆինանսատնտեսագիտական և համայնքի զարգացման ծրագրերի, արդյունավետ էր և արդարացված, որի արդյունքում իրականացվեց համալիր և բազմակողմանի աշխատանք: Համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համար գույքահարկի տարեկան պլանը նախատեսված է եղել 24մլն. 500 հազ. դրամ: Հավաքագրումն կազմել է 17մլն. 100 հազ դրամ / 69.8% /: Համայնքի վարչական տարածքում գտնվող հողի հարկի հավաքագրումը, ըստ պլանային թվի, եղել է 9.5մլն. դրամ: 2014թ-ին հավաքագրվել է 6մլն. 786 հազ. դրամ / 71.4% /, փոխադրամիջոցների գծով գույքահարկի վճարումը կատարվել է 104.7 %-ով. պլանային 41.5մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 43մլն. 449 հազ. դրամ: Առևտրի և սպասարկման գծով տեղական տուրքերի` պլանավորված 8մլն.800հազ. դրամի դիմաց կատարողականը կազմում է 7մլն. 098 հազ. դրամ / 80.7% / : Համայնքի բյուջեի եկամուտների, ծախսերի կատարման, ինչպես նաև պարտքերի առաջացման, մարման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը բերված է համապատասխանաբար թիվ 1, 2, 3 հավելվածներում: Հիմք ընդունելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ, 69-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2,3 կետերի պահանջները:

Հաստատել համայնքի 2014թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը / թիվ 1, 2, 3 հավելվածները կցվում են /:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner