Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 66 և 67 հոդվածներով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջները`

1. Թույլատրել` վարձակալության հանձնելու

 համայնքային սեփականության բնակելի տարածքները Սահմանել տարեկան վարձավճար 1քմ - 200 դրամ:

 համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները :

Սահմանել տարեկան վարձավճար 1քմ - 1000 դրամ: Գագարինում սահմանել տարեկան վարձավճար 1քմ - 200 դրամ:

 համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքները` Սահմանել տարեկան վարձավճար 1 քմ - 200 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքի սահմաններում սահմանել հողօգտագործման և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը`

- Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոցը ընկած Նաիրյան փողոցի վրա տեղադրվող օբյեկտների 1 քմ հողօգտագործման համար` կառուցապատման վճար տարեկան - 400 դրամ.

- քաղաքի մնացած տարածքներում տեղադրվող օբյեկտների համար վճար 1քմ` տարեկան - 300 դրամ.

- Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, Գագարին գյուղի օբյեկտների համար` 1քմ-տարեկան- 150 դրամ.

- ավտոլցակայանների համար` յուրաքանչյուր 1քմ հողատարածքի համար` տարեկան վճար - 150 դրամ.

- ավտոտնակների համար` յուրաքանչյուր 1 քմ համար` տարեկան վճար 150 դրամ.

- բացօթյա սրճարաններ կազմակերպելու համար` 1քմ հողօգտագործման, կառուցապատման վճար` տարեկան - 150 դրամ.

- գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ համար տարեկան - 30 դրամ.

- ավտոկայանատեղերի համար, յուրաքանչյուր 1 քմ համար` հողօգտագործման վճար սահմանել տարեկան - 130 դրամ.

- գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ հաշվով` տարեկան - 120 դրամ.

- բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ համար տարեկան - 100 դրամ.

- առափնյա հանգստի գոտիներ կազմակերպելու համար` տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ-ի համար 12.5 - 90 դրամ` ըստ հողերի գոտիականության սխեմաների.

- գյուղատնտեսական հողերի օգտագործման վճարը սահմանել 1 քմ-ի համար հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճար / 1քմ-1.88 դրամ /:

- արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող հողերի վճար սահմանել 1 քմ-ի համար - 30 դրամ.

- կանաչապատման, բարեկարգման նպատակով տրամադրված հողի 1քմ-ի համար վարձավճար սահմանել տարեկան - 30 դրամ

- համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների վարձակալության մեկ քառակուսի մետրի համար ընթացիկ տարվա համար սահմանվում է - 200 դրամ.

ա) ոչ բնակելի տարածքների վարձակալության մեկ քառակուսի մետրի համար ընթացիկ տարվա համար - 2 000 դրամ.բ) Գագարինում ոչ բնակելի տարածքների վարձակալության մեկ քառակուսի մետրի համար - 200 դրամ.

գ) ք.Սևան, Նաիրյան 164 հասցեում (քաղաքապետարանի վարչական շենքում ) ոչ բնակելի տարածքների վարձակալության մեկ քառակուսի մետրի համար ընթացիկ տարվա համար - 5 000 դրամ / բանակցությունների արդյունքում /:

3. Համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքների մեկ քառակուսի մետրի համար ընթացիկ տարվա համար - 200 դրամ.

4. Սահմանել, որ համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները համարվում են մրցութի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճարներ :

5. Համայնքի տարածքում անշարժ գույքի հասցեավորման աշխատանքների ծառայության վճար - 1000 դրամ:

6. Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով` 621 դրամ,

- ուղղակի վաճառքի գին կադաստրային արժեքով - 1242 դրամ

- ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածին չհամապատասխանող վարձակալության իրավունքով պատկանող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել - 1242 դրամ

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner