Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի պահանջներով՝ 1. Սևան համայնք, Գագարին գյուղում կառուցված Սուրբ Խաչ մատուռի զբաղեցրած և մատուռի սպասարկման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը, համաձայն ներկայացված չափագրման արդյունքների, անհատույց նվիրել Սուրբ Խաչ մատուռի կառուցման հովանավոր Դավիթ Գալստյանին՝ հետագայում մատուռը և զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն նվիրելու պայմանով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |