Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 41
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 41


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետերով, հիմք ընդունելով Սևան համայնքի ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը՝ 

1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ում ավելացնել գրադարանավարի 2 հաստիք՝ Սևան համայնքի Նորաշեն և Գեղամավան բնակավայրերի գրադարանների գործունեության ապահովման համար` 0.5-ական դրույքով:
2. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ավելացնել
1) ֆիզհրահանգչի 1 հաստիք` 1 դրույքով:
3. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ավելացնել
1) պարուսույցի 1 հաստիք` 1 դրույքով:
4. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն` խոհարարի հաստիքը 0.5 դրույքաչափից դարձնել 0.75 դրույք:
5. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեններին` կազմակերպությունների հաստիքացուցակներում ներառել հաստիքների ավելացումը 2023թվականի ապրիլի 20-ից և ներկայացնել հաստատման:
6. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեններին կազմակերպությունների հաստիքացուցակներում ներառել հաստիքների ավելացումը և դրույքաչափի փոփոխությունը 2023թվականի մայիս 1-ից և ներկայացնել հաստատման:
7. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner