Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2022 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՆԿՈՒՂԸ, ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք․ Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 տան բնակիչ Սվետլաննա Սեդրակյանը՝ ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 1 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 24․27քմ մակերեսով ավտոտնակը, 21․89քմ մակերեսով նկուղը, 1․92քմ մակերեսով ծածկը օրինականացնելու խնդրանքով։ Ուսումնասիրությունից պարզվել է, ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 1 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 24․27քմ մակերեսով ավտոտնակ, 21․89քմ մակերեսով նկուղ, 1․92քմ մակերեսով ծածկ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով ք․ Սևան, Րաֆֆու փողոցի թիվ 40 տան բնակիչ Սվետլաննա Սեդրակյանի դիմումը՝ ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 1 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցված 24․27քմ մակերեսով ավտոտնակը, 21․89քմ մակերեսով նկուղը, 1․92քմ մակերեսով ծածկը օրինականացնելու մասին՝ որոշում եմ․

1. Ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 1 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, Սվետլաննա Սեդրակյանը կողմից ինքնակամ կառուցված 24․27քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես 23․56քմ/, 21․89քմ մակերեսով ծածկը /ներքին մակերես՝ 19․89քմ/, 1․92քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 26․19քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված Սվետլաննա Սեդրակյանի կողմից ինքնակամ կառուցված 24․27քմ մակերեսով ավտոտնակը, 21․89քմ մակերեսով նկուղը, 1․92քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք 2022QTAQQK/ տրամադրելով համայնք Սևան ք․ Սևան, Կոմիտասի փողոց թիվ 1 / 4 ավտոտնակ հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Սվետլաննա Սեդրակյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝92c4de35-eee4-4508-9809-7287be2faef0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner