Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 13


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը՝ 

1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ում ավելացնել գրադարանավարի 2 հաստիք՝ Սևան համայնքի Սեմյոնովկա և Վարսեր բնակավայրերի գրադարանների գործունեության ապահովման համար` 0.5-ական դրույքով:
2. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն` Վարսեր բնակավայրի ակումբի վարիչի հաստիքը 1 դրույքաչափից դարձնել 0.5 դրույք:
3. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում ավելացնել
1) շախմատի մարզչի 1 հաստիք` 1 դրույքով` Զովաբեր բնակավայրում մարզչական աշխատանքները կազմակերպելու համար:
2) բռնցքամարտի մարզչի 1 հաստիք` 1 դրույքով` Դդմաշեն բնակավայրում մարզչական աշխատանքները կազմակերպելու համար:
4. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվ. արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի ՀՈԱԿ-ում ավելացնել
1) դիզայներ-նկարչի 1 հաստիք` 0.5 դրույքով:
5. ՀՈԱԿ-ների տնօրեններին` կազմակերպությունների հաստիքացուցակներում ներառել հաստիքների փոփոխությունները 2023թվականի մարտի 1-ից և ներկայացնել հաստատման:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner