Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 52
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 43 / 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԵԿ ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՄԱՐՏԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 43 / 13 հասցում է գտնվում համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանը, որը 2009թ. հանձնվել է Մարտիկ Հարությունյանի վարձակալությանը:
 Նշված բնակարանը վարձակալին հանձնող հանձնաժողովը արձանագրել է, որ բնակարանը առանց կապիտալ նորոգման ենթակա չէ բնակեցման, իսկ այն նորոգելու համար անհրաժեշտ է 4.5մլն. դրամ գումար / հիմք` թերությունների ակտը և կազմված նախահաշիվը /:
 Բնակարանը գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքի վերջին` 5-րդ հարկում, որի ուղղությամբ տանիքը լրիվ քայքայվել է և տեղումների հետևանքով ջուրը նշված բնակարանի միջոցով ներթափանցել է ավելի ցածր հարկեր, որով մեծ վնաս է պատճառել բնակելի շենքին:
 Բնակարաների վարձակալ Մ. Հարությունյանը առաջին խմբի հաշմանդամ է և չի կարող կատարել պահանջվող նորոգումները, իսկ քաղաքապետարանը չունի ազատ դրամական միջոցներ այդ ծախսերը հոգալու համար:
 Քաղաքապետին հացեագրված դիմումով Մ. Հարությունյանը պատրաստակամություն է հայտնում նորոգելու բնակարանը և շենքի տանիքի մասը, եթե նշված բնակարանը անհատույց հանձնվի իրեն:
 Վերոգրյալից ելնելով` Սևան համանքի ավագանին գտնում է, որ նշված մեկ սենյականոց բնակարանը պետք է նվիրել Մ. Հարությունյանին:
 Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օր. 16-րդ հոդվածի 20-րդ կետով`

-Ք. Սևան, Նալբանդյան փողոցի թիվ 43 / 13 հասցում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող մեկ սենյականոց բնակարանը նվիրել Մարտիկ Հարությունյանին:
-Մարտիկ Հարությունյանի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր և այն վավերացնել նոտարական կարգով:
-Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner