Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Վիկտոր Գրիգորյանի հայտը՝ որոշում եմ.
1. Վիկտոր Գրիգորյանին տրամադրել համայնք Սևան ք․, Ս․ Սևանեցու փողոց թիվ 5 / 6 հասցեում գտնվող հողատարածքում նոր կառուցվող առևտրի սրահի կառուցման համար նախագծման թույլտվություն: 2. Վիկտոր Գրիգորյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Վիկտոր Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: