Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 19
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 19


Զեկ. ՌՈԲԵՐՏ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԵՐԻ ԷՏՈՒՄ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Սևան համայնքի փողոցների և մայթերի ծառերի գերակշռող մասը ավելի քան 50 տարեկան են և այդ ընթացքում նրանց զգալի մասը գերաճ է տվել, խախտվել է արմատային սիստեմի և սաղարթների կորելացիոն կապը, որի հետևանքով դրանց արմատները շատ տեղերում թափանցել են նույնիսկ փողոցների կոմունիկացիոն ցանցերը, շենքերի նկուղային հարկերը, առանձին տեղերում սաղարթները խանգարում են հետիոտներին, քամիների ժամանակ վտանգավոր են շենքերի լուսամուտների և պատշգամբների համար: Առկա են նաև չորացած, ձևավորման և վերաճ ապահովելու համար ոչ պիտանի ծառեր: Սևանի քաղաքապետի` 06.05.2014թ. թիվ 55 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը Սևան քաղաքում և Գագարինում հաշվառել է էտման ենթակա` 73, սանիտարական հատման ենթակա` 47 ծառ /ցուցակը կցվում է /:

1. Թույլատրել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին` կատարելու հաշվառված ծառերի էտում և սանիտարական հատում:

2. Հաշվառված փայտանյութը պահեստավորել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ում` սոցիալապես անապահով ընտանիքներին որպես վառելիք հատկացնելու նպատակով:

3. Հանձնարարել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին` հատված ծառերի փոխարեն տեղադրել համայնքի բնակլիմայական պայմաններին համապատասխան նոր տնկիներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner