Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 49
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2009Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 Համայնքի 2009թ. 1-ին կիսամյակի  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Համայնքի 2009թ. 1-ին կիսամյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 64.5%-ով, 237.3 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքարած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 153.1 մլն. դրամ: Նախորդ` 2008թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 32.1%-ով կամ պակաս եկամուտները կազմել են 72.3 մլն. դրամ:
2009թ. 1-ին կիսամյակի բյուջեի վարչական մասը կատարվել 76.0 %-ով / պլան 191.4 մլն. դրամ, փաստացի 145.5 մլն. դրամ /: 2008թ.նույն ժամանակաշրջանի համեմատ  բյուջեի 2009թ. առաջին կիսամյակում վարչական մասում ավել եկամուտները կազմել են 17.9 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2008թ. համեմատությամբ ավելացել են 14.0 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  44.4 %-ով / պլան 81.5 մլն. դրամ, փաստացի 36.3 մլն. դրամ /: Նախորդ` 2008թ.նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները կատարվել են 88.1%-ով կամ սեփական եկամուտների հավաքարումը պակասել  է 4.9 մլն. դրամի չափով:
2009թ. 1-ին կիսամյակի ֆոնդային բյուջեն կատարվել է 16.4%-ով / պլան 45.9 մլն. դրամ, փաստացի 7.5 մլն.դրամ/, 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել   են  90.1 մլն. դրամ կամ 92.3 %-ով:
            Համայնքի 2009թ. 1-ին կիսամյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2008թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

 

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
 Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2009թ. 1-ին կիսամյակի բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 60.9 %-ով: 256.7 մլն.դրամ ծախսերի դիմաց  կատարվել  է  156.3 մլնդրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  100.4 մլն. դրամ:
Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2009թ. 1-ին կիսամյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներովԿրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են ամբողջ պահանջի չափով կամ միջին հաշվով 72.4%` /հունվար - հունիս ամիսների կատարողականն է/ թույլ  չտալով խոշոր պարտքերի կուտակում: Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել է 67.9%-ով (192.4մլնդրամ պլան, 130.7 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 61.7 մլն. դրամ, այդ  թվում 13.6 մլն. դրամ` վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսերի մասով, 9.7 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 23.2 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 12.4 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 0.6 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր:
2008թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ 2009թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավելին են կատարվել  10.6մլն. դրամ կամ 8.8 %-ի չափով:
2009թ. 1-ին կիսամյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 33.6 %-ով / 76.0  մլն. դրամ պլան, 25.6 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2008թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերն են կատարվել 126.3մլն. դրամի չափով, կամ մոտ 4.9 անգամ :
Համայնքի բյուջեի 2009թ. 1-ին կիսամյակի ծախսերը և համեմատականը 2008թ. 1-ին կիսամյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածումՖոնդային բյուջեից իրականացվել են ճանապարհային տնտեսության գծով 7.9 մլն. դրամի, անցրևաջրատար ցանցի և դիտահորերի գծով 5.5 մլն. դրամի ծախսեր : Ձեռք են բերվել  և տեղադրվել են թվով 5 թաղամասերում 2.5 մլն. դրամի մանկական խաղահրապարակներ : Ձեռք է բերվել 3.9մլն. դրամի համակարգչային և այլ տեսակի սարք-սարքավորումներ : Կատարվել է 5.0 մլն. դրամի չափով վարչական շենքի կապիտալ նորոգում : 

 

Ընդունել ի գիտություն համայնքի 2009թառաջին կիսամյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner