Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/08/2022
Դդմաշենում կանգնեցվել եւ օրհնվել է Արցախյան երեք պատերազմներում զոհված հայորդիների հիշատակի խաչքարը

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Դդմաշեն գյուղի «Ծառով ձոր» կոչվող սրբավայրի տարածքում մի խումբ դդմաշենցի երիտասրադների ջանքերով եւ միջոցներով կանգնեցվել է Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված հայորդիների հիշատակի խաչքարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից՝ խաչքարն օրհնվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի ձեռամբ եւԳավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի աղոթակցությամբ։
Արարողությանը ներկա են եղել Սեւանի տարածաշրջանից նահատակ քաջորդիների ծնողներ եւ ընտանիքների անդամներ, տարբեր համայնքներից ժամանած հյուրեր, Դդմաշեն գյուղի բնակիչներ: «Հավարտ օրհնության կարգի` Գեղարքունյաց թեմի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանն իր գնահատանքը բերեց հուշակոթողը կանգնեցնող երիտասարդներին եւ նրանց աջակցողներին, ապա խոսքն ուղղեց ամնահ հերոսների հարազատներին`պատգամելով լցվել հույսով, աներեր հավատով, Կենարար Խաչի զորությամբ գոտեպնդվել եւ կորստյան ծանր վիշտը ամոքել Տիրոջ խոսքով եւ Սուրբ Հոգու մխիթարությամբ»,-ներկայացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/1091409.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner