Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
08/04/2023
Սեվանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները միջազգային ստուգատեսում հերթական հաջողություններն են գրանցել

Սեվան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները նոր հաջողություններ են գրանցել միջազգային ստուգատեսում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից, վերջերս նրանք մասնակցել են «Իմիջ Արտ Ստուդիո» պրոդյուսերական կենտրոնի կողմից անցկացվող «Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ- փառատոնին:
«Շեփոր» անվանակարգում 4-րդ դասարանի սան Արտյոմ Ավետիսյանը /դասատու՝ Գուրգեն Բաբայան, նվագակցող` Լուսինե Իսրայելյան/ դարձել է 1-ին մրցանակակիր։ «Ֆլեյտա» անվանակարգում 2-րդ պատվավոր մրցանակը նվաճել է 5-րդ դասարանի սան Իզաբելա Հարությունյանը /դասատու` Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան/:
«Դաշնամուր» անվանակարգում 2-րդ մրցանակակիր է դարձել 3-րդ դասարանի սան Մանե Ղուկասյանը /դասատու` Աստղիկ Ղարիբյան/: Վերջերս էլ շեփորի 4-րդ դասարանի սան Արտյոմ Ավետիսյանը դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2022/2023 թվականների կրթաթոշակառու:
«Շուտով դպրոցի հաջողություններին կգումարվի ամենատեսանելին եւ ամենասպասվածը` դպրոցը կունենա նոր շենք:
Այս օրերին իրականացվում են նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքներ: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ծրագրային հերթական դրույթն է կյանքի կոչվելու, որի շնորհիվ Սեւանի երաժշտական դպրոցը կստանա նոր շնչառություն` համահունչ ժամանակակից պահանջներին եւ չափորոշիչներին»,-հավաստեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։ Սեւանի Վ․Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուր, ջութակ, ֆլեյտա, քանոն, դուդուկ, կլառնետ, շվի, կիթառ, ակորդեոն, և վոկալ դասարաններում 2022-2023 թվականի ուստարում սովորում են 168 սան։

Արմենպրեսս
https://armenpress.am/arm/news/1108265.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner