Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 10/10/2022 11:00
Վարող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՎայրԱյլ վայրում
Մասնակիցներ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍՎԵՏԼԱՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

 

ՆՈՒՀ-երի տնօրեններ
Ծ. Բադալյան
Ն. Աբրահամյան
Է. Ոսկանյան
Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավար Ս. Մինասյան
Գեղամավան բնակավայրի վարչական ղեկավար Գ. Խաչատրյան
Նորաշեն բնակավայրի ներկայացուցիչ Գ. Մանուկյան

Խորհրդակցության սկզբում ներկայացվեց

Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան բնակավայրերում ներդրվող այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայությունը, որը նախակրթարանների միջոցով ծառայություններ է մատուցելու 3-6 տարեկան երեխաներին:
Այն կյանքի է կոչվում «Ապագան՝ այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից` ԵՄ-ի ֆինանսավորմամբ, Սևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:
Երեք բնակավայրում նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայության ներդրումը զուգակցվել է դաստիարակների վերապատրաստումներով, որն իրականացվել է «Քայլ առ քայլ» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ:
Բնակավայրերում ծառայության համար հատկացված տարածքներում, ըստ անհրաժեշտության, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ընթացքի մեջ է տարածքների կահավորումը: Սևան համայնքի ավագանու որոշմամբ 3 բնակավայրում տեղի է ունեցել հաստիքների համալրում:


Հանձնարարվեց

«Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ», «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» և «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեններին`

1. Առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել իրենց կցված այլընտրանքային ծառայությունների դաստիարակների նախապատրաստական պրակտիկ աշխատանքները.
2. ՀՈԱԿ-ների հաստիքացուցակներում ներառել համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հաստիքները և դրույքաչափերը.
3. Այց կատարել բնակավայրեր, վարչական ղեկավարների և դաստիարակների հետ իրականացնել նախապատրաստական աշխատանքներ.

Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան բնակավայրերի նախակրթարանների դաստիարակներին`


1. Իրականացնել կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ` տարածքների կահավորում, համապատասխանեցում տարիքային խմբերին.
2. Համագործակցել իրենց կցված մանկապարտեզների մեթոդիստների և դաստիարակների հետ. Բնակավայրերի վարչական ղեկավարներին` 1. Եվս մեկ անգամ նախակրթարանների համար նախատեսված տարածքներում ստուգել հագեցվածությունը,
2. Ներկայացնել կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն.
3. Դաստիարակների հետ իրականացնել բնակավայրերի 3-5 տարեկան հերթագրված երեխաների անվանացանկերի ճշտում:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner