Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



30 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, հաշվի առնելով, որ ներկայացված է ք. Սևան, Նաիրյան փողոցի թիվ 175 բազմաբնակարան շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը և հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175/27 բնակարանի բնակիչ Աշոտ Բաղյանի դիմումը`իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175/27 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին կից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175/27 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Աշոտ Բաղյանին պատկանող բնակարանին կից բազմաբնակարան շենքի սեփականատերերին անհատույց փոխանցվող հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 15.7քմ մակերեսով բնակարան ը/ներքին մակերեսը՝15.36քմ/ ճանաչել օրինական ՝ /հաշվառման տեղեկանք՝ 2023ZMDVS8 /համայնքի բյուջե մուծելով՝ օրինականցվող շինությանների յուրաքանչյուր 1քմ-ի համար 501.9 դրամ՝ - բնակարան 15.7 x 501.9 = 7879.83 դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական ճանաչել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 շենքում առկա ինքնակամ կառույցները: 4. Սույն որոշմամբ օրինականացված բնակելի նշանակության բնակարանի պետական գրանցումը հիմք է նաև զբաղեցրած հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխության գրանցման համար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝eeb0ceba-8a4d-44d6-8f76-05095a4be4bb



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner