Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Լևոն Հակոբյանի դիմումը` Սևան համայնք, ք․Սևան, Ա․ Գրիբոյեդովի փողոց թիվ 3 / 62 հասցեում կառուցված 27․27քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 27․27քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ ավտոտնակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․Սևան, Ա․ Գրիբոյեդովի փողոց թիվ 3 / 62 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 18․04․2024թ․ թիվ 873-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, N 04062024-05-0044 պետական գրանցում ստացած 27․27քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1969 դրամ և զբաղեցրած 27․27քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 4441․8 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Լևոն Հակոբյանին։ 2. Քաղ. Լևոն Բենիկի Հայրապետյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։