Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Զավեն Մուրադյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան Նալբանդյան փողոց, թիվ 42 շենք հարավ–արևմուտք տնտ․ շինություն հասցեում գտնվող /վկայական՝2523455, տրված 30․09․2004թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան Նալբանդյան փողոց, թիվ 42 շենք հարավ–արևմուտք տնտ․ շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Շինարարների փողոց, թիվ 5 / 31 ավտոտնակ հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։